Ներքին 2 տարի առաջ - 16:17 29-02-2024

ԲՏԱ փոխնախարարը Վադի Քարիմ Վադիի հետ քննարկվել է մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը Բաղդադում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրաքի հեռահաղորդակցության նախարարի առաջին տեղակալ Վադի Քարիմ Վադիի հետ: Ավետ Պողոսյանը պաշտոնական այցով Իրաքում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում:

Հանդիպման ընթացքում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետի տարածման հայաստանյան մոդելն Իրաքում կիրառելու հնարավորության, բջջային կապի օպերատորների մատուցած ռոումինգի սակագների, տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Կողմերը նախանշել են մի շարք ուղղություններով գործակցության զարգացման հեռանկարները, պատրաստակամություն հայտնել առաջիկայում աշխատանքային հանդիպումները շարունակել առցանց ձևաչափով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի