Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:42 29-02-2024

ՀՀ-ում չի կարող ընդունվել մի Սահմանադրություն, որը կհակասի Անկախության հռչակագրի դրույթներին

ՀՀ-ում չի կարող ընդունվել մի Սահմանադրություն, որը կհակասի Անկախության հռչակագրի դրույթներին։ Այս մասին «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հարությունյանը հիշեցրեց, որ Անկախության հռչակագրի շուրջ խոսակցությունները սկսեցին նախորդ տարի օգոստոսի 23-ին, երբ դրա ընդունման կապակցությամբ Փաշինյանը ոչ թե շնորհավորեց հայ ժողովրդին, այլ պնդեց, որ այն կոնֆլիկտային բնույթ ունի։ Նրա խոսքով՝ սա ոչ թե Հայաստանի Հանրապետության հիմնադրման, այլ պետականության՝ Առաջին Հանրապետության վերականգնման փաստաթուղթն է։

Փաստաբանը շեշտեց, որ հենց Անկախության հռչակագիրն է Հայաստանին թույլ տվել որոշել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և հանդես գալ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով