Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 29-02-2024

Մասիվում լարված իրավիճակ է․ բնակիչները բողոքում են տների քանդման դեմ

Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները քանդելու որոշմանը դեմ են բնակիչները։ Նրանք հավաքվել են Գայի պողոտայում և բողոքում են այդ որոշումից։

Լրագրողների հետ զրույցում բնակիչներն ասում են, որ իրենք տևական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի օրինականացվի իրենց տները, սակայն արձագանք չի եղել։

Անդրադառնալով տարածքը կանաչապատելու որոշմանը՝ բնակիչներն ասում են, որ դա կասկածել է, և, որ այդ հատվածում, ամենայն հավանականությամբ, կկառուցվեն այլ շինություններ․

«Մեր պապերը այն ժամանակվանից այս այգիները դրել են, էդ ժամանակվանից մի անձ չի եղել, որ մեր տնկած ծառը ջրեն։ Հիմա էսօր մեր կանաչ տարածքն ուզում են գողանալ։ Այդ այգիները մենք ենք կառուցել»։

Բնակիչներից մեկն ասում է, որ այժմ անելանելի վիճակում է հայտնվել․ «3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ։ Քաղաքապետի առաջին տեղակալն ասում է՝ ինչ անեմ, քեզ տեղ տա՞մ իմ տան մեջ, ասել եմ՝ հա, բարի մարդ ես երևում, կվերցնեմ կգամ։ Մեզ իրավունք տվեք, ապրենք այստեղ, մեզ հող տվեք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան