Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:42 29-02-2024

Եզակի դեպք, երբ ընդդիմությունը կողմ է քվեարկելու իշխանության նախագծին. Գեղամ Մանուկյան

Միայն ատեստավորմամբ զինված ուժերում զինծառայողների վարձատրությունը բարձրացնելու փորձերը համակարգային լուծում չեն, այդ առումով կարևոր ենք համարում բազային աշխատավարձի փոփոխության հարցը, որի շուրջ աշխատանք ենք իրականացնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ արդեն մեկուկես տարի քննարկվում է զինծառայողների ատեստավորման որոշումը, որ ատեստավորմամբ աշխատավարձ է բարձրացվում։

«Մինչև հիմա ատեստավորմանը մասնակցել է 5908 զինծառայող։ Տպավորություն է ստեղծում իշխանությունը, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացել է։

5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են, գիտելիքներն է պակաս, այլ հազար տեսակ պատճառներ կան։ Ատեստացիան բալանասը չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանուկյանը նաև նշել է, որ եզակի դեպք է, քանի որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու իշխանության նախագծին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան