Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:26 29-02-2024

Քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը երեկ ՔՊ-ական պատգամավորների՝ Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունը բոյկոտելը նոնսենս է համարում։

«Սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չտալով որևէ հիմնավորում»,- ԱԺ-ում հայտարարեց Մինասյանը։

Ըստ նրա՝ սա ուղերձ է ՀՀ քաղաքացիներին, որ այն անձը, որն իրենց սրտով չէ, որը չի անցել իրենց թրի տակով կամ այն անձը, որը կփորձի ցուցաբերել որոշակի համարձակություն՝ առաջնորդվելու իրավունքի գերակայությամբ, տեղ չունի պետական համակարգում, ավելին՝ սահմանադրական արդարադատության համակարգում։

«Իշխանությունն ասաց հետևյալը՝ եթե չենք ցանկանում, դուք չեք լինի, սա է ասվել ձեզ, հարգելի՛ դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը, դուք իշխանության վարքագծին պետք է արձագանքեք։ Դուք պետք է որոշում կայացնեք՝ ենթարկվո՞ւմ եք իշխանության բռնաճնշումներին»,- ընդգծեց Մինասյանը։

Նա ընդգծեց՝ լուսավոր ապագա ունենալու համար այս իշխանությունից օր առաջ պետք է հրաժարվել։

Հիշեցնենք՝ Դավիթ Բալայանը երեկ չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 32 պատգամավոր։

Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝ 32 կողմ, 0 դեմ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի