Ներքին 5 տարի առաջ - 21:20 04-05-2021

Բայդենի վարչակազմը շրջանցելու է 907-րդ լրացման կատարումը

Ջո Բայդենի վարչակազմը շրջանցելու է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման կատարումը։ Այսինքն՝ ԱՄՆ-ն հաջորդ ֆինանսական տարում հնարավորություն կտա Վաշինգտոնին ուղղակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին։

Սպիտակ տան այս որոշման մասին ԱՄՆ կոնգրեսի անդամներին ապրիլի 26-ին պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը նաև պնդում է, որ Վաշինգտոնի այս քայլը բացասաբար չի ազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վրա, իսկ ամերիկյան օգնությունը չի օգտագործվի «Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Հիշեցնենք, որ «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումն ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել էր 1992 թվականին։ 2002 թվականից սկսած Միացյալ Նահանգների նախագահները շրջանցում են այդ լրացման կիրառումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության ցուցաբերումը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»