Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 29-02-2024

Բոլորիս սարքում են ինկուբատոր, ծննդյան վկայականում ազգությունը պետք է գրվի․ հարցում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օերնքում փոփոխություններ և լրացումներ կատարել։

Ըստ նախագծի՝ հանվում է ծննդյան վկայականից և ակտային գրանցումից երեխայի ազգությունը նշելու պահանջը, ինչպես նաև երեխան ինքն է ընտրում իր ազգությունը՝ ծնողների՝ տարբեր ազգություն ունենալու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ ծննդյան վկայականից հանվելու է ազգությունը նշելու պահանջը, իրենց կարծիքով, սա ժողովրդավարությո՞ւն է։

«Բոլորիս սարքում են ինկուբատոր, հայ, ռուս, վրացի, թուրք, գան լցվեն ստեղ կդառնան մի ազգ։ Հետո՞ հայությունը որտե՞ղ է մնում»,- ասաց մի տղամարդ։

Անցորդներից մի քանիսն էլ ասացին, որ դա սխալ որոշում է, ազգույթունը պետք է անպայման ծննդյան վկայականում գրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում