Ներքին 2 տարի առաջ - 18:45 28-02-2024

ՀՀ ԱԺ ՔՊ-ական խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը:

«Սումգայիթի դեպքերով փաստացի սկսվել է հայ-ադրբեջանական արյունալի էջը, որն արդեն 35 տարի է, ինչ շարունակվում է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանական գործողությունները ժամանակին պատշաճ գնահատականի եւ արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից, ինչը նաեւ հանդիսացավ վերջերս ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանության պատճառը»,- ասել է Վիլեն Գաբրիելյանը:

Լիլիթ Ստեփանյանն անդրադարձել է Սումգայիթի ջարդերի հետեւանքով զոհվածների պաշտոնապես հրապարակված կեղծ թվերին, խոսել այդ ժամանակաշրջանում Բաքվի իշխանությունների հակահայ քաղաքականության մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով