Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:03 28-02-2024

Ահազանգեր են ստացվում, որ կապալառու ընկերությունները մրցութային կարգով չեն ընտրվում․ Արսեն Թորոսյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում ՀԾԿՀ թեկնածուի հարցի քննակմանը նկատեց՝ շատ ահազանգեր են ստացվում, որ կապալառու ընկերությունները մրցութային կարգով չեն ընտրվում:

«Այստեղ առաջանում է ուռճացված ծախսերի խնդիրը»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով կապալառուների կողմից իրականացվող աշխատանքներին՝ Բաղրամյանը նշեց՝ իրենց մեթոդաբանությունը կառուցվել է այն հենքի վրա, որ առավելագույնս նվազեցվի մարդկային գործոնը:

«Մատակարար ընկերությունների մոտ, խոսքը վերաբերում է ՀԷՑ-ին ու գազամատակարար ընկերությանը, շահագործման և պահպանման ծախսերը ֆիքսված են որոշակի հաստատուն ժամանակահատվածով: Այսինքն՝ անկախ նրանից` շահագործման և պահպանման ծախսերում որքան ծախս է արել, դա ուղղակի սակագին չի ներառվում, այլ հարց է, երբ աշխատանքներն իրականացվում են ներդրումների համար: Ներդրումների համար ներգրավում ենք տեխնիկական աուդիտ, իհարկե, գազամատակարարման համակարգում՝ մի քիչ ավելի ուշ, ՀԷՑ-ի պարագայում 2020-ից այս պրակտիկան կա, և ցանկացած ներդրում մինչև սակագին ներառվելը ենթարկվում է համապատասխան տեխնիկական աուդիտի»,- պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում