Ներքին 2 տարի առաջ - 15:21 28-02-2024

Կոտայքի մարզում ԶԻԼ-ը վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի համար, վերջինն էլ հայտնվել է այգում. կան վիրավորներ. shamshyan.com

Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտաշատ-Առինջ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ Երևանի բնակիչ 48-ամյա Համլետ Կ.-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, իսկ Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով «ԶԻԼ»-ին բախվելուց խուսանավել է և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել երկաթե ճաղավանդակի վրայով ու հայտնվել ճամփեզրում գտնվող բնակչի այգում:

Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 48-ամյա Վիտալի Ս.-ն և 42-ամյա Սյուզաննա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պասատխանտու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում