Ներքին 2 տարի առաջ - 22:15 27-02-2024

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ հրդեհ է բռնկվել 3000 քմ խոտածածկ տարածքում. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր բնակավայրի հողամասերում խոտածածկ տարածք է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Չիման» կոչվող տարածքում՝ ընդգրկելով մոտ 3000 քառակուսի մետր խոտածածկույթ։ Կրակի տարածման դեմ հրշեջների հետ պայքարել են նաև պարեկներն ու մի քանի քաղաքացի և նրանց շնորհիվ բազմաթիվ պտղատու ծառեր են փրկվել, հակառակ դեպքում ամբողջը վերածվելու էր մոխրակույտի։

Թե ինչն է եղել նշված հատվածում առաջացած կրակի պատճառը՝ պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով