Արտաքին 2 տարի առաջ - 21:05 27-02-2024

Թուրքիայի աշխատուժը որակապես անկում է ապրում

Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայում որակյալ աշխատուժի ճգնաժամ կա: Որպես աշխատուժի ճգնաժամի ձևավորման երկու լրջագույն պատճառ նշվում է ներքին աշխատուժի արտագաղթն ու Թուրքիայում անօրինական ներգաղթյալների աշխատանքի տեղավորվելը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Բացի այդ ընդգծվում է, որ այդ ճգնաժամը չի ձևավորվում միայն անօրինական ներգաղթի կամ երկիրը լքելու հետևանքով: Այն ձևավորվում է նաև սեզոնային աշխատանքների պատճառով, երբ Թուրքիայի քաղաքացին գնում է արտերկիր, իսկ արտերկրացին՝ գալիս Թուրքիա:

Ինչպես հայտնում է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022-ին Թուրքիայում աշխատելու թույլտվություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է շուրջ 213.000, որից միայն շուրջ 58.000-ը եղել է կին, իսկ շուրջ 155.000-ը տղամարդ: Օտարերկրացի աշխատողների մեջ ամենից շատը կազմել է սիրիացիների թիվաքանակը: Նրանց թիվն անցնում է 113.000-ը:

Սիրիացիներին հաջորդում են ռուսները (շուրջ 12.000) , ապա թուրքմենները (շուրջ 9.000):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան