Ներքին 2 տարի առաջ - 19:51 27-02-2024

Ակտիվ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանը Վրաստանին տարածքներ կհանձնի» վարկածը․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղ հասանք, իջեք:

Ակտիվ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանը Վրաստանին տարածքներ կհանձնի» վարկածը: Խոսքը Ալավերդու գյուղերից մեկին հարող տարածքների մասին է:

ՀՀ ԱԳՆ այդ տեղեկությունը ոչ հաստատում է, ոչ հերքում:

Փաստորեն, Հայաստանը բոլոր հարևաններին տարածքներ է «պարտք»: Ընդ որում, տարածքային «պարտավորություններն» ի հայտ եկան Փաշինյան Նիկոլի իշխանության հետ մեկտեղ և դա տրամաբանական է: Ինչո՞ւ:

2023թ մայիսի 24-ին Փաշինյան Նիկոլն ասաց, որ «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»: Այս արտահայտությունը Հայաստանի հարևան (և ոչ միայն) պետությունների համար ուղիղ հրավեր էր մեր երկրի տարածքների հանդեպ իրավական պահանջներ ներկայացնելու համար: Աշխարհում չի գտնվի գեթ մեկ պետության առաջնորդ, որը կհայտարարի իր պետության կադաստրի վկայականն իբր «չունենալու» մասին: Փաշինյան Նիկոլն դա հրապարակավ հայտարարեց: Արձագանքը չուշացավ: Հերթի մեջ են Ադրբեջանը, Թուրքիան, այժմ նաև Վրաստանը: Կարծում եմ, որ մոտ ապագայում Իրանը ևս կարող է տարածքային պահանջ ունենալ Հայաստանի հանդեպ: Ինչու՞ միայն Իրանը: Աշխարհում կադաստրի վկայականով շուրջ 200 պետություն կա: Թեպետ նախապատվությունը սովորաբար հարևաններին է տրվում, սակայն կարծում եմ, որ աշխարհի բոլոր պետությունները հավասարության սկզբունքով կարող են Հայաստանի վաճառքի հնարավոր աճուրդին մասնակցել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով