Արտաքին 2 տարի առաջ - 13:00 27-02-2024

ՌԴ-ն չպետք է հաղթի․ Մակրոնը չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ուկրաինա «արևմտյան զորքեր» ուղարկելու հնարավորությունը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մակրոնը շեշտել է՝ դա կարող է արվել նպատակին հասնելու համար, որն անփոփոխ է մնում՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի իր իսկ սանձազերծած պատերազմում։

Ուկրաինա «արևմտյան զորքեր» ուղարկելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Ֆրանսիայի նախագահն ասել է. «Այսօր կոնսենսուս չկա պաշտոնական տեղակայման, պատասխանատվության ընդունման և տեղում զորքեր ուղարկելու հաստատման վերաբերյալ։ Բայց դինամիկայի առումով ոչինչ բացառել չի կարելի։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»։

Բացի այդ, Մակրոնը հայտարարել է Ուկրաինային աջակցող նոր՝ 9-րդ կոալիցիայի ստեղծման մասին՝ հեռահար զենքի մատակարարման նպատակով։

«Կստեղծվի նոր կոալիցիա՝ Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր մատակարարելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Այդ հայտարարություններն արվել են Ուկրաինային աջակցության համաժողովից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատում:

Հանդիպմանը մասնակցել են 28 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով