Ներքին 2 տարի առաջ - 12:45 26-02-2024

Խնդիրներ ստեղծողների համար ինդուլգենցիա չպետք է լինի. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է, թե ծրագիրն իրականացվում է 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը լուծելու համար․ «Պետք է ոչ մի րոպե, վայրկյան չհապաղենք։ Լինելու են մարդիկ, որ պնդելու են, թե իրենց բնակարանը այդպիսի շենքում միլիոններ արժի․ հոգեբանություն է։

Մարդիկ, որոնք այսօր խնդիր են ստեղծում, հետո նրանց համար ինդուլգենցիա չպետք է լինի։ Եթե չեն հասկանում, որ ֆինանսապես էլ են շահում ու հետո նորակառույցում փաստացի բնակարան ունենում, հետագայում նրանց նկատմամբ մեղմ վերաբերմունք չլինի»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կողմ է այդ ծրագրի իրականացմանը. «Եկեք հենվենք այդ մարդկանց վրա, որովհետև առաջին հերթին իրենց խնդիրն ենք լուծում, իրենք են մեր առաջնային շահառուները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»