Ներքին 2 տարի առաջ - 12:30 26-02-2024

Խոշոր հրդեհ՝ Լոռու մարզում. հրշեջներն անասնագոմից դուրս են բերել մոտ 100 խոշոր եղջերավոր անասուն. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անասնագոմում:

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ քաղաքացիները և հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարել են անասնագոմում առաջացած կրակի դեմ:

Պարզվել է, որ այրվել է անասնագոմում պահակի սենյակն ամբողջությամբ, տանիքի կառուցատարերն ու առաստաղը:

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել մոտ 100 խոշոր եղջերավոր անասուն:

Անասնագոմը պատկանում է Լոռու մարզի բնակիչ Օթար Նաբաևին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով