Ներքին 2 տարի առաջ - 10:20 26-02-2024

Ոստիկանները դպրոցներում աշակերտներին «շմոն» են անում, թմրանյութ փնտրում

Թեև Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի, սակայն, ակնհայտ է, որ այն օգտագործողների թիվը գնալով մեծացել է։

Այն, որ ոստիկանության աշխատակիցները թմրամիջոց հայտնաբերելու համար խուզարկություններ են իրականացնում գիշերային ակումբներում, զվարճանքի այլ վայրերում, հասկանալի է, բայց խնդիրն այնքան է հասունացել, որ թմրամիջոցները մուտք են գործել նաև կրթական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ։

Oragir.News-ի տեղեկություններով, ոստիկաններն առանց նախապես զգուշացնելու այցելում են ՀՀ մի շարք դպրոցներ, հատկապես մայրաքաղաքի դպրոցներ և խուզարկություններ իրականցնում, ստուգում նաև աշակերտներին, այլ կերպ ասած՝ «շմոն» անում։

«Աշակերտների գրպանները, պայուսակները ստուգում են, այնուհետև առանձին շորերը հանել են տալիս և խուզարկում։ Առաջին հայացքից սա նորմալ չէ, բայց հաշվի առնելով վտանգի չափերը, ճիշտ ենք համարում նաև պայքարի այս տարբերակը, որովհետև աշակերտը կմտածի, որ դպրոցի տարածքում ամեն պահ կարող են ոստիկաններ գալ և իրեն խուզարկեն»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Խնդիրը նաև այն է, որ մեր տեղեկություններով, այդ մի քանի «միջոցառումներին» հոգեբան ներկա չի եղել, ինչը անչափահասների հետ ոստիկանական գործողությունների համար պարտադիր պայման է։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում