Արտաքին 2 տարի առաջ - 08:54 26-02-2024

Լուկաշենկոն բացառում է Բելառուսի և Ռուսաստանի միավորումը մեկ պետության մեջ

Բելառուսն ու Ռուսաստանն ի զորու են այնպիսի միավորում ստեղծել՝ էլ ավելի ուժեղ լինելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ներկայացուցիչների պալատի և տեղական խորհուրդների պատգամավորների ընտրություններում քվեարկելուց հետո, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Ըստ Բելառուսի նախագահի, հետխորհրդային տարածքում կան ինտեգրման տարբեր մակարդակներով մի քանի միջազգային միավորումներ։ Թվով ամենամեծը Անկախ Պետությունների Համագործակցությունն է։ ԱՊՀ-ի հիմնական սկզբունքներից մեկն ազատ առևտրի գոտին է։ Եվրասիական տնտեսական միությունն արդեն ավելի առաջադեմ կառույց է։

Նրա կարծիքով, Բելառուսի և Ռուսաստանի միջև ավելի խորը ինտեգրացիա է ձևավորվել։

«Մենք պահպանել ենք այս նախագիծը և այս հարցում հանգիստ առաջ ենք գնում», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Միաժամանակ, երկրի նախագահը կարծում է, որ Բելառուսը և Ռուսաստանը պետք է մնան երկու ինքնիշխան և անկախ պետություններ։

«Այսօր ասել, որ «բելառուսները ծնկի են եկել», «Բելառուսը կանգնած է Ռուսաստանի առջև, վաղը մենք այն կընդգրկենք Ռուսաստանի կազմում», - նույնիսկ դուք, որ աշխատում եք Ռուսաստանում, երբեք դրա օգտին չեք քվեարկի»,- դիմել է նա ռուսաստանյան լրատվամիջոցի ներկայացուցչին։

Լուկաշենկոյի կարծիքով, ոչ Ռուսաստանում, ոչ Բելառուսում չեն աջակցի երկու պետությունների միավորմանը։ Նա նշել է, որ նման քայլը ոչ մի օգուտ չի բերի և միայն կվատթարացնի իրավիճակը։ «Պետք է step by step, քայլ առ քայլ, հանգիստ, էվոլյուցիոն ճանապարհով լուծենք մեր առջև ծառացած խնդիրները»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա