Արտաքին 2 տարի առաջ - 14:52 25-02-2024

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կուլեբան խոստովանել է, որ Ուկրաինան «իրոք կորցրել է տարածքներ», սակայն դրանք «ռազմավարական նշանակություն» չունեն մարտական շփման գծի ընդհանուր կայունության համար։

Բացի այդ, նա նաև ասել է, որ ուկրաինական բանակը հրետանային զինամթերքի զգալի պակաս է զգում։

«Մենք հրետանային արկերի և այլ զինատեսակների հսկայական պակաս ենք զգում»,- ասել է արտգործնախարարը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկայի գրավման մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով