Ներքին 2 տարի առաջ - 12:55 24-02-2024

Եթե կոնսերվատորիան հյուրանոցի է վերածվում, ապա իրականացվում է հենց կոնսերվատորիայի հաշվին․ Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անընդհատ շրջանառվում է այն վարկածը, որ կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վերածվելու են հյուրանոցների: Ըստ երևույթին, այդ գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Ուրեմն, կոնսերվատորիայի շենքի մի մասում շինարարություն է ընթանում: Համաձայն շինարարներից ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջիններիս հանձնարարված է վերանորոգման ենթակա կոնսերվատորիայի շենքի յուրաքանչյուր սենյակում (լսարանում) կոյուղու և տաք ու սառը ջրի խողովակների մոնտաժ իրականացնել: Իսկ, թե ինչու է բուհի առանց բացառության բոլոր սենյակներում (լսարաններում) կոյուղի և տաք ու սառը ջուր անհրաժեշտ, դժվար չէ կռահել:

Հետաքրքիրն այն է, որ, եթե կոնսերվատորիան հյուրանոցի է վերածվում, ապա դա իրականացվում է հենց կոնսերվատորիայի հաշվին:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և տեղեկացված եղեք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան