Ներքին 2 տարի առաջ - 11:32 24-02-2024

«Վանաձոր» ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող տան տանիքում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող տան տանիքում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 20 փողոցի 42/1 հասցեի բնակարանում, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Արմինե Ա․-ին։

Ըստ Լոռու հրշեջ փրկարարների և տան տիրոջ հայտարարության՝ հրդեհը հնարավոր է առաջացած լինի տան մեջ առկա վառարանի, ծխատար խողովակի ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու պատճառով տանիքում չոր գոմաղբի այրվելու հետևանքով, ինչպես նաև հնարավոր է էլեկտրական հաղորդալարերում կարճ միացում առաջանալու հետևանքով լինի։

Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքի մոտ 54 քառակուսի մետր մակերես, տան առաստաղից՝ 10 քառակուսի մետր։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան