Արտաքին 2 տարի առաջ - 10:22 24-02-2024

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել իսրայելական բանակի 12 դիրքի: Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է Լիբանանի ուղղությամբ պատասխան հարվածներ հասցնելու մասին։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Հեզբոլլահ»-ի հայտարարությանը, փետրվարի 22-ին «Հեզբոլլահ»-ի մարտիկներն ինը դիրք են գնդակոծել արևելյան, երեքը՝ արևմտյան ուղղությամբ։ Շարժումն ընդգծել է, որ իսրայելական ռազմական դիրքերի վրա հարվածների ժամանակ կիրառվել են հրթիռներ:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը փետրվարի 22-ի ուշ երեկոյան հաղորդել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանից իսրայելական տարածքի վրա հրթիռային և ականանետային հարձակումների:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են բազմաթիվ արձակումներ Իսրայելի հյուսիսում գտնվող Զարիթ և Մեթուլա շրջանների ուղղությամբ: ԻՊԲ-ի զինվորները հարվածել են այն հատվածներին, որտեղից կրակ էր բացվում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ «օրվա ընթացքում ԻՊԲ-ի հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավի առանձին շրջաններում` սպառնալիքները վերացնելու նպատակով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով