Սպորտ 2 տարի առաջ - 16:22 23-02-2024

Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլի եզրափակիչ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի

գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:

Օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Այսօր պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը՝ հանդես գալով հենացատկի վարժության որակավորման փուլում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Հաղթողի կոչմանն արժանացել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան