Ներքին 2 տարի առաջ - 21:41 22-02-2024

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի շահ երկու երկրների:

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը` բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում ու ողջ աշխարհում կայուն խաղաղության և ժողովրդավարության զարգացման գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ճապոնիայի կառուցողական դերը և հավասարակշռված դիրքորոշումը մեր տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների կարգավորման համատեքստում», -նշել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված հումանիտար աջակցության, ինչպես նաև տարիներ շարունակ ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման, բնապահպանական կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված աջակցության համար:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև 2025 թվականին Ճապոնիան Օսակա քաղաքում կայանալիք «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարևորությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան