Ներքին 2 տարի առաջ - 18:40 22-02-2024

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին ծննդյան կապակցությամբ

Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 86-ամյակի կապակցությամբ Վարպետին շնորհավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ այցելելով նրա բնակարան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Դանիել Դանիելյանը շնորհավորել է Փելեշյանին ծննդյան կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչումներ՝ կարևորելով Վարպետի նոր՝ «Հավերժական լույս» ստեղծագործությունը. «Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործել և Ձեր մտքերը հանձնել մեզ՝ դրանք կյանքի կոչելու և ևս մեկ բացառիկ գործ սերունդներին հանձնելու պատասխանատվությամբ»:

Ըստ աղբյուրի՝ Դանիել Դանիելյանը և Վարպետն անդրադարձել են «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման մանրամասներին: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ արդեն իսկ քննարկվել են դրվագները, նախանշվել առաջիկա քայլերը:
Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նոր ստեղծագործությամբ հետաքրքրված է նաև Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամը. «Ինձ համար կարևոր է, որ այս նոր գործը, որը բացառիկ է լինելու իր բնույթով, առաջինը ներկայացվի հայաստանյան բեմում, և առաջին հնչեղությունը ստանա հենց Հայաստանից: Կարծում եմ՝ եթե ցանկանում ես, որ լավ գործը կայանա, պետք է համարձակվես քայլ անել»,- ասել է Վարպետը:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը վերահաստատել է գերատեսչության պատրաստակամությունը՝ աջակցելու ստեղծագործության կյանքի կոչմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով