Արտաքին 2 տարի առաջ - 20:30 21-02-2024

Էրդողանն Ալիևին հորդորել է խուսափել Հայաստանի հետ սահմանին լարվածությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել խուսափել Հայաստանի հետ սահմանին լարվածությունից, հետագա սահմանային բռնկումներից և ձգտել կայուն խաղաղության: Ինչպես փոխանցում է Agence France Presse լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն Ալիևին ասել է նախօրեին Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ անցյալ շաբաթվա բռնկումները չեն կրկնվի (նկատի ունի` Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքը, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր-խմբ):

Հիմք ընդունելով Էրդողանի վերոնշյալ ուղերձը, ուշագրավ դիտարկում է արել Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։ Վերջինս X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Հայաստանի դեմ նոր պատերազմի հրահրումն անհանգստացնում է ոչ միայն իրենց, այլև Թուրքիայի նախագահին: «Էրդողանն Իլհամ Ալիեւին փաստացի կոչ արեց չմասնակցել ռուսական խաղերին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիա կատարած Ալիևի այցի ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակավ կոչ էր արել երրորդ երկրներին` «չխանգարել Բաքվի և Երեւանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»։ Էրդողանը չէր հստակեցրել, թե որ երկրներին նկատի ունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով