Ներքին 2 տարի առաջ - 20:38 21-02-2024

Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին. Մակրոնը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Ֆրանսիայում համոզված են, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Ես ևս մեկ անգամ Ձեր առջև ցանկանում եմ կրկնել, որ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական ընթացքին, և նրա խաղաղության ձգտումներին: Մեր հանդիպումը թույլ կտա անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներին։

Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում», - ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի այն երկիմաստությունը, որը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու քարտեզներին։

Մակրոնի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին երկուստեք հետքաշման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով