Ներքին 2 տարի առաջ - 19:44 21-02-2024

Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան

Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում:

«Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել այն ուժեղ դերակատարմանը, որ ունի ԵՄ-ն ավելի լայն քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը գետնի վրա»,-ասաց դեսպանը:

Նա շնորհավորեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմի յուրաքանչյուր անդամի, շնորհակալություն հայտնեց ամենօրյա նվիրման համար:

«Դուք տեղի բնակչության համար դարձել ենք ԵՄ-ի ամենատեսանելի մասը Հայաստանում»,-նշեց դեսպանը:

Նա ողջունեց քաղաքացիական առաքելության ճիշտ ժամանակին ամրապնդումը և գովեստի խոսքերս հղել այն աշխատանքի ուղղությամբ, որն իրականացրել են 1 տարի շարունակ՝ անաչառորեն նպաստելով անվտանգային իրավիճակի բարելավմանը գետնի վրա:

Բելգիան ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է 6 ամիս ժամկետով՝ մինչև հունիսի վերջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում