Արտաքին 2 տարի առաջ - 17:18 21-02-2024

Հաստատվել է Ուկրաինայում ավելի քան 45 հազար ռուս զինվորի մահը

Լրագրողները պարզել են ուկրաինական պատերազմում զոհված 45 հազար 123 ռուս զինվորների անունները, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ նշելով, որ կորուստները հաշվարկել են BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն՝ կամավորների խմբի հետ միասին։

Լրագրողները նշել են, որ մահացածների երկու երրորդը մինչ ներխուժումը բանակի հետ կապ չի ունեցել՝ կամավորներ, ժամկետային զինծառայողներ, նախկին բանտարկյալներ, ռազմական մասնավոր ընկերությունների «նորակոչիկներ»:

Լրագրողների ուսումնասիրության արդյունքների համաձայն, զոհերի մեծ մասը Կրասնոդարի երկրամասից են, Սվերդլովսկի շրջանից, Բաշկորտստանից և Չելյաբինսկի շրջանից։

Մոբիլիզացված 5 հազար 406 զոհվածների 80 տոկոսը մահացել է պատերազմի երկրորդ տարում։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին լրագրողները հայտնաբերել են 27 հազար 906 ռուս զինվորականների մահվան դեպքեր, ինչը 57 տոկոսով ավելին է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում հաստատված կորուստների թվից։

2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում՝ Ավդեևկայի և Դոնեցկի շրջաններում առաջխաղացման ժամանակ, հետազոտողները հաստատել են 6 հազար 614 ռուս զինվորի մահը։

Լրագրողներն իրենց հաշվարկներն իրականացնում են հիմք ընդունելով բաց աղբյուրներում առկա տվյալները՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, ԶԼՄ հրապարակումներ, զոհերի հարազատների հաղորդումներ, ինչպես նաև գերեզմանատների տվյալներ: Կորուստների իրական թիվը, նրանց կարծիքով, կարող է առնվազն երկու անգամ ավելի մեծ լինել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հրապարակում անձնակազմի կորուստների մասին տվյալներ և չի մեկնաբանում լրագրողների ներկայացրած թվերը։

Անցած ամիս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլլամ Բերնսը Foreign Affairs-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում վիրավորվել կամ զոհվել է առնվազն 315 հազար ռուս զինվոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»