Ներքին 2 տարի առաջ - 15:04 20-02-2024

Ավտոմեքենայի առևանգում՝ Արմավիրի մարզում. առևանգողը հայտնաբերվել է. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ճ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեծամորի բաժին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21:00-ից մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումը, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առևանգված ավտոմեքենան գտնվում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի դաշտամիջյան հատվածներից մեկում:

Կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ-ն է, ով խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել: Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալ Սերգեյ Մ.-ն ոստիակնության Մեծամորի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում