Ներքին 2 տարի առաջ - 21:00 19-02-2024

Արամ Ա-ի հրավերով գիտաժողով կկայանա՝ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ

Արամ Ա Վեհափառ Հայրապետի հրավերով Անթիլիասում ապրիլին գիտաժողով կկայանա՝ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը վերջին երկու շաբթուան ընթացքին յաջորդաբար գումարեց առցանց երկու նիստեր (8-րդ եւ 9-րդ), նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։

Ի հետեւումն 19-20 Յունուար 2024-ին Անթիլիասի մէջ կայացած «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի խորհրդակցական հանդիպումներու որոշումներուն, առցանց նիստերուն քննարկուեցան Ապրիլ 24-ի նախօրեակին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեամբ եւ Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ, գումարելի գիտաժողովին թեման եւ ընդհանուր ուղղութիւնները։

Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքէն շուրջ 25 պատմագէտներ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ պիտի մասնակցին յիշեալ գիտաժողովին, քննելու համար Ազրպէյճանի իրականացուցած ցեղասպանութեան ուղղութեամբ միջազգային դատական ատեաններու մօտ Ազրպէյճանը պատասխանատուութեան կոչելու ուղիները։

Գիտաժողովին նկատի առնուած են զեկուցոմներ, որոնք պիտի արծարծեն Արցախի պատկանելիութեան, հակամարտութեան էութեան, բանակցային գործընթացին, թուրք եւ ազրպէյճանական դաշինքի գործադրած ցեղասպանական շարուակակական ցեղասպանութեան, Արցախի դէմ յայտարարուած պատերազմի տարբեր արարներուն, Պաքուի գործադրած ռազմական յանցագործութիւններուն, Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի, ինքնորոշման իրաւունքի վերարծարծման հնարաւորութիւններուն եւ հոգեւոր պատմամշակութային ժառանգութեան պահպանման նպատակով միջազգային կազմակերպութիւններու ամբողջական թղթածրարներու պատրաստութեան վերաբերող հարցեր։

Այս քննարկումները պիտի հունաւորուին այնպէս, որ ծառայեն այսօրուան բարդ համապատկերին վերաբերող գործընթացները վերլուծելու եւ իրաւաքաղաքական առումով հայկական կողմին համար գոյութիւն ունեցող դժուարութիւնները յաղթահարելու ուղղութեամբ որոշ ուղենիշներ ճշդելու։

Վեհափառ Հայրապետը վերջին երկու նիստերու ընթացքին յատկապէս շեշտեց կարեւորութիւնը նման դժուարին պայմաններու մէջ մասնագիտական մարդուժը համախմբելու եւ համատեղ քննարկումներով ճանապարհային քարտէսներու գծման փորձերու անհրաժեշտութիւնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով