Ներքին 2 տարի առաջ - 19:15 19-02-2024

Արաքսիա Սվաջյանն այցելել է Ժողովրդական արվեստների թանգարան

Գիրք նվիրելու օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

Թանգարանը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին պատմել է իր հեղինակած հեքիաթներից մեկը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը»:

Հեղինակն աշակերտների համար ընթերցել է հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերել են Արտավազդ արքայի կառավարման ժամանակաշրջանին: Հեքիաթի միջոցով աշակերտները ծանոթացել են մեր պատմության իրական հերոսներին:

Ընթերցանության ավարտից հետո ծավալվել է քննարկում առ այն, թե հեքիաթներն իրականում ինչ են սովորեցնում մարդկանց։

Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և աշակերտները նաև շրջայց են կատարել թանգարանում, որն ուղեկցվել է թումանյանական մտքերով կազմված ուսուցողական քվեստներով, երգ ու պարով և անակնկալ մրցանակներով։

Նախարարի տեղակալը ծանոթացել է թանգարանի պայմաններին, ցուցադրություններին և անցկացվող միջոցառումներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան