Արտաքին 2 տարի առաջ - 18:18 19-02-2024

Պուտինը Թուրքիային անվանել է ամենահուսալի գործընկերը էներգետիկայի ոլորտում

Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների առումով։ Թուրքիան էլ պարզվում է ամենավստահելի գործընկերն է ստեղծված իրավիճակում։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի մի հատվածը լրագրողը տեղադրել է իր տելեգրամյան ալիքում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Անընդհատ ասում էին, թե Ռուսաստանը գազ չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչէլ չենք սահմանափակում, ամեն ինչ տալիս ենք, խնդրեմ: Ամենահուսալի գործընկերը թուրքերն են դարձել: Ահա օրինակ գազը մատակարարվում է «Թուրքական հոսքի» միջոցով,-նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում