Ներքին 2 տարի առաջ - 12:07 19-02-2024

Քանի՞ տարի պետք է քննարկենք․ Ավինյանի համբերությունը սպառվում է

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցությանը Արզումանյան փողոցի համար 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին հարցի քննարկման ժամանակ զեկուցվեց, որ ընթացիկ ամսում կնքվել է ներդրումային պայմանագիր, բնակիչներին ուղարկվել են ծանուցագրեր և պայմանագրերի նախագծեր, առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Մենք նույն պայմանագրի մասին ենք չէ՞ խոսում, որ արդեն մի քանի ամիս է քննարկվում է... Մենք էս գործընթացը նախաձեռնել ենք բնակիչների պահանջով, իմ համբերությունն էս ծրագրի հետ կապված սկսում ա սպառվել: 2022-ի սեպտեմբերից էս ծրագիրն իրականացնում ենք: Չի կարելի դարերով քննարկել, պետք է իրագործել: Էդ մարդիկ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում, քանի՞ տարի պետք է քննարկենք: Մի քիչ տեմպ հաղորդեք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում