Ներքին 2 տարի առաջ - 10:20 19-02-2024

Պետք է պարզել՝ որտեղ և ում հրահանգով են անհետացել արցախցիներին տրվելիք դրամական միջոցները

Արցախի տեղահանումը, բազմաթիվ ընթացիկ և հեռանկարային խնդիրների թվում, մարդկանց մոտ առաջացրել են դրամական բավարարության հարցեր։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախում զբաղվածությամբ ապահովվածների աշխատավարձերին, դրանց վերջնահաշվարկներին, աշխատանքից ազատվածների (իսկ դրանք կազմում են ընդհանուրի ճնշող մեծամասնությունը) արձակման նպաստներին և, վերջապես, կենսաթոշակների կուտակային ֆոնդ փոխանցված միջոցներին։

Եթե մեկ առ մեկ անդրադառնանք վերը թվարկածներին, ապա հայտնի է, որ անցած տարվա հոկտեմբերի 1-ից Արցախի պետական հատվածում ներառված բոլոր հիմնարկները լուծարվելով՝ աշխատակիցներն այդ հիմքով ազատվել են աշխատանքից։ Նրանց վճարվել է 2023 թվականի սեպտեմբեր ամսվա աշխատավարձի միջինում 70%-ի չափով գումար։

Այդ նույն ժամանակաշրջանում գնացող խոսակցությունների համաձայն՝ նախատեսվում էր տարեվերջին վճարել նաև աշխատավարձերի մնացորդը, ինչպես նաև վերջնահաշվարկ և արձակման նպաստ գումարները, սակայն իրականության մեջ ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ նաև ներքին կարգով տեղեկություն տարածվեց, որ ՀՀ կառավարությանը Արցախի ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հայտերը երբևէ չեն վճարվելու։ Որպես չվճարման պատճառ էր բերվում Արցախի բյուջեում միջոցների բացակայությունը, կարծեք թե այդ խնդիրը նախորդ դեպքերում հայտնի չէր։

Ինչևէ, արցախցիների շրջանում տարածված կարծիք կա, որ ՀՀ կառավարության կողմից մարդկանց հասանելիք միջոցների տրամադրման մերժումն անձնավորված է, այսինքն կապված է Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարաբերությունների ցածր աստիճանի հետ։
Անդրադառնալով կուտակայիններին՝ վերջերս հայտնի դարձավ, որ այդ ուղղությամբ նույնպես կա խնդիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ, ինչպես պարզվում է, մասնավորապես 2023 թվականի մարտ ամսից քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:

Հայտնի է, որ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում շուրջ 35.000 Արցախի քաղաքացի, որոնց իրավունքներն այդպիսով կոպտաբար խախտվել են:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արցախի պատգամավորները օրերս այս հարցով փակ քննարկում են արել ու եկել որոշման, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, և ով է դրա պատասխանատուն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում