Արտաքին 2 տարի առաջ - 11:59 18-02-2024

Պուտինն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է անվանել

Այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ, Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, դա երկրի ճակատագիրն է, իսկ Արևմուտքի համար՝ միայն իրենց մարտավարական դիրքորոշման հարցը։ News.am-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է լրագրողի Telegram ալիքում։

«Կարծում եմ, որ մեզ համար, և առավել ևս արտերկրում գտնվող ունկնդիրների և հեռուստադիտողների համար, այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ մեր մտքերի ընթացքը, հասկանալ մեր վիճակը, հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր է սա մեր երկրի համար, այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։ Նրանց համար սա մարտավարական դիրքի բարելավում է։ Բայց մեզ համար սա ճակատագիր է, սա կյանքի ու մահվան հարց է»,- ասել է Պուտինը։

Այսպես է պատասխանել ՌԴ նախագահը ամերիկացի Թաքեր Կարլսոնի հետ ունեցած իր վերջին հարցազրույցի պատմական հատվածի մասին հարցին։

«Ես ուզում էի, որ մարդիկ, որոնք կլսեն սա, հասկանան դա: Հաջողվե՞ց, թե՞ ոչ, դատողը ես չեմ»,- հավելել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով