Ներքին 2 տարի առաջ - 09:54 18-02-2024

Փետրվարի 18-ը Արժանապատվության ու Ազատության, Հայոց պետականության վերականգնման օր է

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փետրվարի 18-ը խորհրդանշում է բռնակալության, անիրավության և անարդարության դեմ հայության հերոսական պայքարի ոգին։

Ռուս-թրքական գործարքի հետևանքով անկախ հայրենիքն ու ազատ պետականությունը կորցրած և գերության մատնված հայ ժողովուրդի նվիրյալ զավակները պատմության այս օրը խենթ ու վճռական ծառացումով ապստամբեցին ռուսական բռնապետության դեմ:

1921թ․ Փետրվարյան ապստամբությունը Մոսկվայի հանցավոր արտաքին ու ներքին քաղաքականության, ռուս-թրքա-թաթարական դաշինքի կողմից 1920թ․ մայիսին գործողության մեջ դրված հայաստանակործան ու հայակործան ծրագրի, Կրեմլի վարած բռնաճնշումների, Հայաստանի Առաջին հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ մտավորականության նկատմամբ ցեղասպանական գործողությունների, հայ բնակչությանը ահաբեկելու, կողոպտելու ու ստորացնելու հետևանք էր։

Փետրվարի 18-ը Արժանապատվության ու Ազատության, Հայոց Պետականության վերականգնման օր է՝ հայոց պատմության ամենահիշարժան ու նվիրական օրերից մեկը։

Շնորհավոր

Հայաստանի վերանկախացումը ազդարարած «Ազատ Հայաստան» թերթի առաջին համարը (19 փետրվարի, 1921թ.)»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում