Ներքին 2 տարի առաջ - 21:13 17-02-2024

Կոտայքի ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել. shamshyan.com

Փետրվարի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել Կոտայքի մարզում, որով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ։

Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ ինքը իր բարեկամներից ու հարևաններից լսել է, թե ինչպես են նրանք հավատալով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների խոսքին, այն է ինքնակամ ներկայացրել են իրենց մոտ պահվող զենք ու զինամթերքը ու որև խնդիրներ չի առաջացել, քանի որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ ներկայացված զենք-զինամթերքներով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ինչի համար էլ իր հարևաններն ու բարեկամները ազատվել են քրեական պատասխանատվությունից ու հիմա ինքը որպես Արցախյան պատերազմի մասնակից այնտեղից մեծ քանակի զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Երևան-Սևան ավտոճանապարհի «Շշի Մելո»-ի գործարանից մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում։

Տեղում քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ էլ հայտնաբերվում է 188 հատ 5.45մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, 56 հատ հրահանգիչ փամփուշտներ, 40 հատ 12x7 մմ տրամաչափի և 2 հատ մեծ տրամաչափի փամփուշտներ, 532 հատ 7.62x39 մմ տրամաչափի փամփուշտներ, 483 հատ 7.62 x59 մմ տրամաչափի, 27 հատ 7.62 x39 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ինքնաձիգի փամփուշտներ, 8 հատ ծխագլանակ, 6 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 4 հատ դատարկ փամփուշտների ժապավեն, որոնցից մեկի մեջ առկա է 38 հատ դատարկ պարկուճ, 1 հատ երկու մասի բաժանված առանց՝ գործարանային համարի երկփողանի հրացան, 1 հատ մեկփողանի կարճեցված փողով հրացան, 3 հատ ծալովի կոթով «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, 1 հատ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, 1 հատ ակոսափող ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, 1 հատ «Էկոլ P 29» տեսակի ատրճանակ դատարկ փամփշտատոփով, 1 հատ առանց գործարանային համարի ինքնաշեն ատրճանակ, 1 հատ ենթատրամաշախային արկ, 9 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակի փամփուշտ, 7 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակ, 1 հատ «ՌԳ 42» տեսակի նռնակ, 1 հատ «ՊՈՄԶ 2 Մ» հակահետևակային բեկորային ական, 12 հատ «ՈՒԶՌ ԳՄ» տեսակի նռնակի պայթուցիչ, 2 հատ վառոդով տուփ, 1 հատ ծխագլանակ, 10 հատ «Ֆ1» տեսակի նռնակ, 11 հատ զենքի բաղկացուցիչ մասեր:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով