Մամուլ 2 տարի առաջ - 08:02 17-02-2024

Էկոնոմիկայի նախարարության առանցքային պաշտոնյան դեռ ստվերում է. հանգիստն է վայելում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Էկոնոմիկայի նախարարության առանցքային պաշտոնյան դեռ ստվերում է։ Մինչ Էկոնոմիկայի նախարարությունում մոլեգնում են ձերբակալությունները, Կարեն Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը, որն ի պաշտոնե ստորագրել կամ մակագրել է նախարարության գրեթե բոլոր փաստաթղթերը, իր «հանգիստն» է անցկացնում ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում։ Հատկանշական է, որ Սարգսյանը դեռ հեռավոր 2000-ականներին եղել է Գնումների գործակալության ղեկավարներից, ասել է թե՝ տիրապետում է ոլորտի «նուրբ արվեստին»։ Նա 2001-2006 թվականներին եղել է ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման բաժնի պետ։ 2006-2011 թվականներին ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության ներքին հսկողության բաժնի պետ է եղել։

Հատկանշական է, որ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը հայտնի ձերբակալություններից օրեր առաջ անակնկալ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հավելենք նաեւ, որ նույն նախարարության շուրջ պայթած սկանդալից առաջ էլ Անի Իսպիրյանն էր ազատվել աշխատանքից, ինչին հաջորդեց նրա ձերբակալությունը։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ