Ներքին 2 տարի առաջ - 17:58 16-02-2024

ՀՀ դրոշը բարձրացվեց Միջազգային քրեական դատարանում և Լյուքսեմբուրգի մեր դիվանագիտական գրասենյակում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան հայտնում է.

«Վերջին մեկ շաբաթը բացառիկ էր Հայաստանի միջազգային ներկայությունը և մեր միջազգային ներգրավվածությունն ավելացնելու համատեքստում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ որպես հիմք ունենալով օրենքի գերակայության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառությունը և համախոհ երկրների հետ գործընկերային հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու վճռականությունը:

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միջազգային քրեական դատարանում (Հաագա) և Լյուքսեմբուրգում մեր նորաբաց դիվանագիտական գրասենյակում:»