Ներքին 2 տարի առաջ - 15:40 16-02-2024

Ձգձգելով պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի հաշվին բավարարել իր լրացուցիչ պահանջները

«Ադրբեջանին երբևէ պետք չէ հստակ սահմաններ ունենալ Հայաստանի հետ, քանի որ այդ երկիրը հստակ ընդգծում է, որ իր պետական սահմաններն չեն գծվում հայկական կողմի տրամաբանությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, որով, մասնավորապես, Ադրբեջանին առաջարկվում է արագացնել սահմանազատման գործընթացը։

Ադրբեջանը միշտ նշել է, որ կան վիճելի տարածքներ, որոնց կապակցությամբ պետք է հստակ համաձայնություն ձեռք բերվի․ մասնավորապես, այդ երկրի իշխանությունները շատ են խոսում այսպես կոչված «անկլավների» հանձնման հարցով։ Այս առումով կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը չի պատրաստվում հետ գնալ այն օկուպացված տարածքներից, որտեղ ներկայումս գտնվում է, կարծիք է հայտնել փորձագետը։
«Խոսքը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների մասին է․ կարծում եմ, որ կողմերի միջև առկա են խոր անհամաձայնություններ, և հայկական կողմի շտապողականությունն անպայման կապ ունի այն պարզ իրողության հետ, որ Հայաստանի ներկա կառավարությունը ռազմական էսկալացիայի մտավախություն ունի և պատերազմի սկսելը թույլ չտալու համար պատրաստ է բոլոր տեսակի զիջումների։ Հետևաբար, այս շտապողականությունը նպատակ ունի ցույց տալու, որ հայկական կողմը ցանկանում է հնարավորինս արագ ունենալ հստակ ընդգծված սահմաններ»,- նշեց մեր զրուցակիցը։

«Ադրբեջանի կողմից Հայաստանի առաջարկություններին պատասխանելու ձգձգումը նպատակ ունի Հայաստանին պարտադրելու նոր պահանջներ։ Մասնավորապես, պարտադրանքի տարածված տարբերակ է առաջացնել սահմանային նոր սրացումները, որոնցով արդյունքում թշնամին կարող է ռազմական ճանապարհով Հայաստանից ստանալ ավելի մեծ տարածքներ։ Հնարավոր եմ գտնում թշնամու կողմից նաև այլ պահանջների առաջադրումը։ Օրինակ՝ ադրբեջանական խոսույթում ակտիվ շրջանառվում է նաև հայկական բանակ չլինելու պահանջը, կամ հնարավոր է, որ Ադրբեջանն առաջ քաշի հայկական բանակի խիստ կրճատման, ենթադրենք՝ մինչև 10 հազար անձնակազմ հասցնելու պահանջ, կամ դնի ռազմական պոտենցիալի որոշակի կրճատման պահանջ, որով էապես կնվազի հայկական զինուժի մարտունակությունը։ Այլ կերպ ասած՝ այդ պահանջների կատարումը Հայաստանին վեր է ածելու ենթարկվող և բուտաֆորիկ պետության։ Սա էլ, իմ կարծիքով, պատճառներից մեկն է, որ ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է ձգձգել որևէ բանակցությունների, խաղաղության հաստատման, սահմանազատման կամ սահմանագծման մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը»,- ամփոփեց ադրբեջանագետը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան