Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:20 15-02-2024

Արցախի ժողովրդի պահանջն է ապահովել հավաքական վերադարձի իրավունքի իրացումը. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» և ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով և աջակցությամբ ԱՄՆ-ում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ներկայացրել Արցախում ցեղասպանության հանգամանքները, ներկա քաղաքական ու մարդասիրական իրավիճակը, քննարկել Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության անհրաժեշտությունը:

Արտակ Բեգլարյանը նշեց՝ բարձրաձայնել են նաև Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։

«Միջազգային հետաքննություն, կամ՝ Ադրբեջան պետության և կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ։ Նաև՝ մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել ու քննարկել տարբեր կազմակերպությունների հետ»,- հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանն էլ շեշտեց. «Այցը հստակ ուղերձ ուներ՝ ցույց տալու, ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է։ Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլևս չպետք է խոսել, կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ, որովհետև, ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը, և խնդիր էր մեզ համար՝ թե՛ ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին, և թե՛ ամերիկյան շրջանակների հասցնել այս կարևոր ուղերձը»։

Գեղամ Ստեփանյանը նաև նշել է, որ արցախցիների վերադարձն Արցախ պետք է լինի հավաքական, ոչ թե անհատական կերպով։

«Դերակատարներ կան, որոնք շահագրգռված են մարդկանց անհատական վերադարձի հարցով, որոնց համար դա իրենց երեսը փրկելու գործիք կարող է հանդիսանալ։ Արցախի ժողովրդի պահանջը անհատական վերադարձը չէ։ Անհատական վերադարձը հավասարազոր է Արցախի նկատմամբ մեր իրավունքների զիջմանը։ Իմ տեղեկություններով, այս պահին Արցախում 20-21 անձ է ապրում, որոնք կորցրել են իրենց ինքնությունը, գիտենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում, չենք կարող ասել, որ արժանապատիվ հայկական կենսակերպով»,-ասաց նա։

Ստեփանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախի ժողովրդի պահանջն է ապահովել հավաքական վերադարձի իրավունքի իրացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»