Ներքին 2 տարի առաջ - 13:12 15-02-2024

Դպրոցահասակ երեխաների համար «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կանցկացվի. Կառավարությունը 64 մլն դրամ հատկացրեց

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիտում պահուստային ֆոնդից հավելյալ 64 մլն 428 հազար դրամ ուղղեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացնելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» խորագիրը կրող թվով 6 մարզական մասսայական միջոցառումներ, որին մասնակցել են հանրության տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ (դպրոցահասակ երեխաներ, 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ և կանայք, ուժային կառույցների ներկայացուցիչներ):

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության խնդիրն է սիրողական մրցաշարերի անցկացում, մասնակիցների թվաքանակի աճ՝ ընդգրկելով հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչների:

Մրցաշարերի անցկացման համար նախատեսվող հավելյալ գումարների փոփոխությունները հնարավորություն կտան խթանել զանգվածային մարզական միջոցառումներին աշակերտների, սիրողական և գործող մարզիկների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետագա մասնակցության ապահովումը:

Հավելյալ գումարներով նախատեսվում է անցկացնել երկու Մրցաշար: Կձևափոխվի Մրցաշարը և կանցկացվի դպրոցահասակ երեխաների համար (երկու օր տևողությամբ՝ գիշերակացով): Հավելյալ կանցկացվեն համայնքային և մարզային փուլեր, մասնակից դպրոցներին կտրամադրվեն թենիսի սեղաններ, երկու տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղերը գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և թիմերի անդամներին կտրամադրվեն դրամական պարգևներ:

Մրցաշարերի բոլոր հաղթողներին՝ խորհդանիշով հատուկ գավաթներ և մեդալներ, ավագ տարիքի մասնակիցներին (կին և տղամարդ)՝ դրամական պարգև:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան