Արտաքին 2 տարի առաջ - 15:00 14-02-2024

Թեհրանը Երևանին և Բաքվին զսպվածության և հանգստության կոչ է արել

Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանային հակամարտության, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին երկու կողմերին զսպվածության և հանգստության կոչ է արել։

Իրանական կառավարամետ «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային հակամարտությանը, որը հանգեցրել է մի քանի մարդու մահվան և վիրավորվելու, կոչ է արել, որպեսզի կողմերը զսպվածություն ցուցաբերեն և հանգստություն պահպանեն:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, մտահոգություն հայտնելով այս երկու երկրների սահմանային լարվածության և հակամարտությունների վերջին աճի կապակցությամբ, կոչ արեց լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։

Քանաանին ընդգծել է, որ կայուն խաղաղության տարածաշրջանում հնարավոր է հասնել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Ըստ նրա՝ այս առումով անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով