Ներքին 2 տարի առաջ - 19:25 14-02-2024

Ֆինանսների նախարարն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ՄՖԿ պորտֆելին, առկա ծրագրերի իրականացման ընթացքին՝ երկուստեք արձանագրելով գրանցված առաջընթացը:

ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը ներկայացրել է Հայաստանի համար առաջիկա տարիների երկրի գործընկերության շրջանակը՝ շեշտադրելով, մասնավորապես՝ կանաչ շենքերի, վերականգնվող էներգետիկայի հնարավոր ուղղությունները:

Կարևորելով նշյալ ուղղությունները՝ կողմերը քննարկել են Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով հեռանկարային ոլորտներն ու հնարավոր ծրագրերը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցաջակցության՝ բնակապահովման, զբաղվածության ապահովման, կրթության, ճանապարհաշինության ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան