Ներքին 2 տարի առաջ - 15:45 14-02-2024

Քացախաթթուն ուղեղներում է, ոչ թե շշում․ հերքման մաստեր-կլաս «Ջերմուկ Գրուպ»-ից

Երեկ ռուսական լրատվամիջոցներում աղմկահարույց տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի Վլադիկավկազ քաղաքում տղամարդը «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախ է խմել ու կերակրափողի այրվածք ստացել, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա հիվանդանոցում մահացել է)։

Ռոսպոտրեբնադզորը դեպքից հետո հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով։

Տեղեկատվության տարածումից հետո Oragir.News-ը փորձել էր պարզաբանում ստանալ «Ջերմուկ Գրուպ»-ից, սակայն ընկերությունից հրաժարվել էին պատասխանել մեր հարցին։

Ընկերությունը խուսափել է լրատվամիջոցների հետ շփումից, բայց երկար-բարակ մտածել ու գտել են իրենց կարծիքով լավագույն լուծումը։ Մասնավորապես, հերքում են պատրաստել, այն սկանավորել, տեղադրել ֆեյսբուքում և գովազդի տակ դրել։ Ավելն, չեն զլացել և հերքումը թարգմանել են նաև ռուսերեն՝ ռուսների և ռուսական լրատվամիջոցների գործը թեթևացնելու համար։



Նշենք, որ հերքման մեջ «Ջերմուկ Գրուպ»-ը նշել է, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում և բացառել է գործարանում շշալցված «Ջերմուկ»-ի շշի մեջ քացախաթթվի առկայությունը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան