Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 14-02-2024

Կարմիր խաչում տեղի ունեցող խժդժությունների հետևում Անահիտ Ավանեսյանն է

Այսօր՝ փետրվարի 14-ին, փաստաբան՝ Լևոն Բաղդասարյանը հրավիրված ասուլիսին խոսել է Կարմիր Խաչ ընկերությունում տիրող ներկա բարոյահոգեբանական վիճակի, գործունեության իրավական հետևանքների մասին։

Փաստաբանն անդրադառնալով Կարմիր խաչի գործադիր մարմնին ասաց, որ նրանք որոշել են, որ նախագահությունը լավ չի աշխատում։

«Գործադիր մարմինը որոշում է կայացրել, որ նախագահ պետք է լինի գործադիր մարմին ղեկավարը։ Բնականաբար իրավական հարթության վրա նախագահությունն անում է ժողով, հրավիրում է, ասում ՝ ո՞րն է պատճառը, որ դու տարեկան հաշվետվություն չես ներկայացնում, ո՞րն է պատճառը, որ հաջորդ տարվա բյուջեի քննարկումը չեն ներկայացնում և վերջին հաշվով բարեվարքության կանոններ կան, ո՞րն է պատճառը, որ հայտարարություններ ես ու գտնում ես, որ նախագահությունը լավ չի աշխատում, իրավական երկրում ենք ապրում և կանոնակարգով, օրենքով կարգավորվում է, վիճարկի նախագահության գործողությունները։ Եվ բնականաբար նախագահությունը կայացնում է իր որոշումը և հեռացնում է գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնից»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ արդեն նախկին գլխավոր քարտուղարը կատարում է գործողություններ, որը օրենքից դուրս է, և դրանց իրավական հետևանքների մասին հանրությունը կտեղեկանա․

«Տպավորություն է, որ կազմված, սարքված կառույցները, որոնք տարիների ընթացքում կառուցում ու սարքում, գալիս է ինչ-որ մի իշխանություն կամ պետական լիազոր մարմիններ, և որոշում են, որ այդ կառույցի ղեկավարը պետք է լինի մարդ՝ ում իրենք ցանկանում են։ Եվ այս խժդժությունների հետևում կանգնած է առողջապահության նախարարը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին