Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 13:40 13-02-2024

Պետք է զինվել և ինքնապաշտպանվել․ խաղաղությունը մուրալով չի հաստատվում․ հարցում

Չնայած Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Հայաստանի իշխանությունները փորձում էին հանրությանը համոզել, որ վերջապես Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծվել, բազմաթիվ փորձագետներ զգուշացնում էին, որ թշնամին չի սահմանափակվելու Արցախով և հաջորդիվ հարձակումներ է գործելու արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Արդեն այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 4 զոհ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով՝ մեր քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել թշնամու հետագա ագրեսիաները կանխելու համար։

Քաղաքացիներից մեկը պատասխանեց, որ անհրաժեշտ է Ալիևի գլուխն այնպես ջարդել, որ վերջինս 30 տարի մտածի՝ արժի՞ Հայաստանի կողմը նայել, թե՞ ոչ։

«‎Պիտի ունենանք հզոր ու գործոն բանակ»,- ասաց մի կին։

Որոշ քաղաքացիներ էլ պնդեցին, որ Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի պաշտոնից։

«‎Պետք է զինվել, ժողովրդին զենք տրամադրել՝ հայրենիքը պաշտպանելու համար։ Կռվի դեմ պետք է կռիվ անես, ոչ թե վիզդ ծռես, խաղաղություն մուրաս»,- նշեց մի քաղաքացի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»