Ներքին 2 տարի առաջ - 12:30 13-02-2024

«Մեգամոլ»-ում դանակահարված տղամարդու վիճակը նորմալ է․ ԲԿ խոսնակ

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում փետրվարի 4-ին դանակահարված տղամարդու առողջական վիճակը նորմալ է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսաորիչ» բժշկական կենտրոնից։

«Վիճակը նորմալ է, ապաքինման պրոցեսում է, առաջիկայում դուրս կգրվի»,- հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, «Մեգամոլ» առևտրի կենտրոնում կնոջ և երեխայի ներկայությամբ դանակահարվել էր տղամարդ, որը կրծքավանդակի շրջանում մի քանի սուր կտրած-ծակած վերքերով և հարակից վնասվածքներով անմիջապես տեղափոխվել էր բուժհաստատություն և վիրահատվել։

Նշենք նաև, որ տղամարդուն դանակահրած անձը անմիջապես դիմել էր փախուստի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում