Մշակույթ 2 տարի առաջ - 22:12 12-02-2024

Իր մեջ երկու մարդ կար՝ հայրենասերը և սկեպտիկը. առաջինը զինք սպանեց․ Արփիար Արփիարյանի հիշատակի օրն է

«Իր մեջ երկու մարդ կար՝ հայրենասերը և սկեպտիկը. առաջինը զինք սպանեց»,-այսպես է ասել Վահան Թոթովենցը Արփիար Արփիարյանի մասին:

Այսօր հայ գրականության եզակի դեմքերից մեկի՝ Արփիար Արփիարյանի հիշատակի օրն է: Նրա կյանքի վերջին շունչն անգամ թաթախված էր հայրենասիրությամբ։ «Հայ եմ»,-ասել է նա:

Եզակի դեմք է Արփիարյանը նախ իր գրական տաղանդով, նաև քաղաքական-հասարակական գործունեությամբ արժանացավ անմահության պատվանդանին` իբրև հայ գրականության իրապաշտ դպրոցի հիմնադիր, արևմտահայ աշխարհաբարի մշակման դրոշակակիր և հայ հեղափոխական շարժման գաղափարի մարտիկ:

Եզակի դեմք է Արփիարյանը նաև իր հեղափոխական անձնվեր գործունեությամբ, որ հայ գրականության տաղանդաշատ երախտավորին ապահովեց Հնչակյան կուսակցության հանձնառու գործչի և ղեկավար գաղափարախոսի պատվանդանը:



Եզակի դեմք է Արփիարյան վերջապես ու մանավանդ եղերական իր ճակատագրի բերումով, որովհետև նրա բեղուն կյանքի թելը ժամանակից շուտ չկտրվեց հիվանդության կամ դժբախտության պատճառով, ոչ էլ թշնամու ձեռքով, այլ եղբայրասպան անարգ փամփուշտով…

Արփիարյանը մասնակցություն է ունեցել 1890-ին Գում-Գափուի ցույցին, որի պատճառով ձերբակալվել է և բանտարկվել։

Ցավոք, նրա կուսակցական գործունեությունը հաջողություն չունեցավ, քանի որ Հնչակյան կուսակցությունը խառակտվեց, և թեև Արփիարյանն իր համախոսհների հետ փորձեց նոր ուժերով սկսել գործունեությունը, սակայն շուտով նրա անձի շուրջ սկսեցին հերյուրանքներ տարածել։

1908 թ․ փետրվարի 12-ին՝ այս չարաբաստիկ օրը, շուկայից տուն դառնալիս անծանոթ մի հայի դավադիր գնդակից ընկավ Արփիարյանը՝ «Հա՜յ եմ» բացականչելով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում